Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիին
21:45 - 20 հունվարի, 2021

Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիին

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել