Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165528 դեպք, մեկ օրում գրանցվել է 307 նոր դեպք
11:03 - 21 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165528 դեպք, մեկ օրում գրանցվել է 307 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել