Ես ու ամուսինս «Արմֆարմացիա»-ում մասնաբաժին չունենք, մայրս ունի փոքր մասնաբաժին, շահերի բախում չեմ տեսնում․ առողջապահության նախարար |tert.am|
13:00 - 21 հունվարի, 2021

Ես ու ամուսինս «Արմֆարմացիա»-ում մասնաբաժին չունենք, մայրս ունի փոքր մասնաբաժին, շահերի բախում չեմ տեսնում․ առողջապահության նախարար |tert.am|

tert.am: Իմ ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, որևէ ձևով ընդգրկված չէ «Արմֆարմացիա» ընկերության կառավարման մեջ և որևէ բիզնես շահ չունի Արսեն Թորոսյանի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իր ամուսինն ու առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը համատեղ բիզնես շահեր ունեն, իսկ պետությունը մեծ ծավալով գնումներ է կատարում նշված դեղագործական ընկերությունից։

Նա նշեց, որ ինքը փայաբաժին չունի այդ ընկերության մեջ, ամուսինը՝ նույնպես, իսկ մայրը, Ավանեսյանի խոսքով, փոքր փայաբաժին ունի։

«Շահերի որևէ բախում չեմ տեսնում, որովհետև Առողջապահության նախարարությունը, ինչպես բոլոր գերատեսչությունները, առաջնորդվում է «Գնումների մասին» օրենքով, մասնակցում են մի շարք ընկերություններ, և մրցույթի միջոցով լավագույն առաջադրվածը շահում է»,-ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ «Արմֆարմացիան» վաղուց ստեղծված ընկերություն է և վաղուց մասնակցում է պետության կարիքների համար մի շարք տենդերների, և որևէ փոփոխություն, «առաջ տանել» չի եղել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել