Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165711 դեպք, մեկ օրում գրանցվել է 183 նոր դեպք
11:00 - 22 հունվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165711 դեպք, մեկ օրում գրանցվել է 183 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165711 դեպք, որոնցից 154259-ն` առողջացած, 3030-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632646 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և  մահվան 9 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 744 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել