Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|
15:16 - 22 հունվարի, 2021

Դատական համակարգը հաստատուն պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին. Բաբաջանյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին: Նրա խոսքով՝ դատական համակարգն է եղել այն հիմնարար դերակատարը, որ հաստատուն կերպով պաշտպանության տակ է առել նախորդ ռեժիմներին:

«Չլիներ այդ պաշտպանությունը, Հայաստանը հեղափոխության կարիք չէր ունենա, գտնվեին այդ համակարգում մի քանի ընդվզող դատավորներ՝ մենք բոլորովին այլ որակի պետություն կունենայինք: Բայց ի՞նչ է տեղի ունեցել դատական համակարգում տարիներ շարունակ:

Ամենաարատավորված մարդկանց խցկելով դատական համակարգ, ներդնելով նրանց այնտեղ՝ տեղի է ունեցել պետական ինստիտուտների դեգրադացիա, որն ուղղակիորեն անդրադարձել է պետության պաշտպանության, պաշտպանունակության, դիմադրողունակության, պետության ներքին և արտաքին մարտահրավերների դիմադրողունակության և դիմադրողականության վրա»,- նշեց Բաբաջանյանը:

Նա դատական համակարգը որակեց նախորդ ռեժիմի թողած ահաբեկչական ռումբ, որն ամեն օր կարող է պայթել՝ էական և անդառնալի վնասներ հասցնելով պետությանը: «Պետության բռնազավթման վերաբերյալ իրավաքաղաքական գնահատականը ուշացնելը շատ թանկ է նստելու մեր պետության վրա: Պետությունը բռնազավթելու նախորդ քաղաքական իշխանության մտադրությունը հնարավոր էր իրագործել բացառապես պետության իրավական անվտանգությունն ապահողով մարմինների, մասնավորապես, դատական իշխանության ակտիվ դերակատարմամբ և մասնակցությամբ»,- ասաց Բաբաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել