Հոնկոնգը Covid-ի պատճառով հազարավոր մարդկանց արգելել է տնից դուրս գալ |armenpress.am|
12:59 - 23 հունվարի, 2021

Հոնկոնգը Covid-ի պատճառով հազարավոր մարդկանց արգելել է տնից դուրս գալ |armenpress.am|

armenpress.am: Հոնկոնգում հազարավոր մարդկանց հրահանգվել է մնալ իրենց տներում, իշխանությունները ամենաաղքատ և խիտ բնակեցված թաղամասերից մեկում պայքարում են Covid-ի դեպքերի բռնկման դեմ: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Հրամանն արգելում է Հորդանանի հարևանությամբ գտնվող Կովլուն թերակղզու բազմաթիվ բնակելի շենքերում ապրող շուրջ 10 հազար մարդու լքել իրենց բնակարանները, քանի դեռ նրանք չունեն թեստի բացասական արդյունք:

Պաշտոնյաները նշել են, որ նախատեսում են 48 ժամվա ընթացքում թեստավորել այդ գոտում գտնվող բոլոր անձանց: Առողջապահության նախարար Սոֆիա Չանը լրագրողներին ասել է, որ բնակիչները ստիպված կլինեն մնալ իրենց տարածքում ՝ վարակի փոխանցումից խուսափելու համար, մինչև ստանան իրենց թեստի արդյունքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել