Վրաստանում մեկ օրում վարակվել է 998 մարդ |1lurer.am|
13:39 - 23 հունվարի, 2021

Վրաստանում մեկ օրում վարակվել է 998 մարդ |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 998 նոր դեպք, մահացել է 16 հիվանդ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարությանն առընթեր պաշտոնական StopCov կայքը:

Հարևան երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1892 պացիենտ:

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում վարակվել է 252972 մարդ, ապաքինվել է 240629 պացիենտ: Մահացության ընդհանուր թիվը կազմում է 3038:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել