87 տարեկանում մահացել է Լարի Քինգը
 |1lurer.am|
17:40 - 23 հունվարի, 2021

87 տարեկանում մահացել է Լարի Քինգը |1lurer.am|

1lurer.am: 87 տարեկանում վախճանվել է ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Այս մասին տեղեկություն է տարածվել լրագրողի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Լարի Քինգը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Հեռուստահաղորդավար Լարի Քինգը հայտնի էր դարձել իր Larry King Live շոուի շնորհիվ: Նա ավելի քան 50 հազար հարցազրույց է վարել:

 

Հունվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Լարի Քինգը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտով: Հեռուստահաղորդավարը 2017-ին պատմել էր թոքերի քաղցկեղի դեմ պայքարի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել