Հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ. Մեսրոպ Առաքելյան
10:05 - 24 հունվարի, 2021

Հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ. Մեսրոպ Առաքելյան

Հայաստանի և Արցախի գործընկերներիս հետ հանդիպում ունեցանք Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ՝ տեղում բնակարանաշինական աշխատանքներին ծանոթանալու, այդ գործում Հայաստանի և Սփյուռքի արդյունավետ ներգրավման տարբերակները քննարկելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
 
«Արցախցի շուրջ 10 հազար ընտանիքի կացարանով ապահովելու համար քննարկեցինք առկա բնակարանային ծրագրերը, պայմանավորվեցինք շարունակել համագործակցությունը և Արցախի գյուղերի ու քաղաքների վերաշինման աշխատանքներում ներգրավել նաև սփյուռքի տարբեր համայնքների»,- գրել է նախարարը:
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել