Ռուսաստանում արմատական տարրեր ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ
 |tert.am|
10:51 - 24 հունվարի, 2021

Ռուսաստանում արմատական տարրեր ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում արմատական էլեմենտրներ ակտիվացնելու ամերիկյան դիվանագիտության փորձերը դատապարտված են ձախողման ու բացասական ազդեցություն են ունենալու ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել են, որ ԱՄՆ դեսպանության ղեկավարությանը ՌԴ ԱԳՆ-ում լուրջ խոսակցություն է սպասվում:

Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, առաջին անգամ չէ, որ դիվանագիտական կանոններն ու նորմերը ոտնահարում է, խոսքն, ըստ էության, «երկերեսանիորեն խաղաղ ակցիա կոչվող բռնի գործողությունների խրախուսման մասին է, որոնցում նաև անչափահասների են ներգրավում»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել