Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, 173 մարդ առողջացել է
10:55 - 24 հունվարի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք, 173 մարդ առողջացել է

Հունվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, որոնցից 154708-ն` առողջացած, 3039-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636765 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք 173 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է»:,-գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել