Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տեղեկության մասին  |tert.am|
13:40 - 25 հունվարի, 2021

Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է. Նաիրա Զոհրաբյանը՝ Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տեղեկության մասին |tert.am|

tert.am: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով, և երբ դարձավ վարչապետ, ասում էր՝ պետք է պրոֆեսիոնալ դիվանագետները լինեն դեսպաններ, և հիմա ամենակարևոր երկրներից մեկում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող  երկրներից, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում է մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն, սա աղետ է. այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին լուրերին:

«Ես արդեն հրաժարվում եմ խոսել այն հետևանքների մասին, որոնք կարող են լինել Հայաստանի համար: Մենք ունենք կազմաքանդված պետություն, և ամեն մի նման որոշում ուղղակիորեն հարված է մեր պետությանը: Ինձ մոտ տպավորություն է, որ նիկոլ Փաշինյանը ցանկանում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը, և ինքը ցանկանում է  իր յուրայիններին հեռացնել Հայաստանից: Եթե իշխանափոխություն լինի, այս կադրերը մեկ րոպե հետո, չկասկածեք, որ հետ են կանչվելու, բայց նրանք կարող են մնալ տվյալ երկրում, չվերադառնալ Հայաստան և դա ներկայացնել որպես քաղաքական խնդիր և ուղղակիորեն խուսափել  իրավական պատասխանատվությունից»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե ԱԳՆ-ում էլ են մտահոգված Մակունցին դեսպան նշանակելու համար, քանի որ պրոֆեսիոնալներ կան, Զոհրաբյանը պատասխանեց, ԱԳՆ-ում ճանաչում է լուրջ պրոֆեսիոնալների, և այն քաղաքականությունը, որ վարում է ԱԳՆ ներկայիս նախարարը, «վախեցած, հեզաճկուն» կատարում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հրահանգները՝ չխորանալով այդ հրահանգների օրինականության, բարոյականության և ճշգրտության մեջ:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել