Անտառների կառավարման ոլորտում նախատեսվում է բնապահպանական փաթեթ. Պետրոսյան |1lurer.am|
17:22 - 26 հունվարի, 2021

Անտառների կառավարման ոլորտում նախատեսվում է բնապահպանական փաթեթ. Պետրոսյան |1lurer.am|

1lurer.am: Բնապահպանական փաթեթ է նախատեսվում անտառների կառավարման ոլորտում: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարի խոսքով՝ հանրապետության շուրջ 11,1 տոկոսը «Հայանտառի» անտառներն են:

«Շուրջ 18 անտառտնտեսություններ ունենք՝ 5 տասնյակից ավելի անտառպետություններով, և աշխատակիցների թիվը շուրջ 1000-ի է հասնում, և մենք այդտեղ ևս խորքային բարեփոխումներ ենք նախատեսում: Անտառտնտեսությունների գործունեության մեջ տնտեսվարման մի կարևոր բաղադրիչ ենք ներմուծում, որ անտառի արդյունագործական ողջ պոտենցիալն իրացվի բացառապես «Հայանտառի» միջոցներով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իդեալական մոդելն այն է լինելու, որ մեր քաղաքացին անտառ մտնի բացառապես զբոսանքի կամ հատապտուղ հավաքելու  համար:

Փայտի, չորուկների ձեռքբերումը, այդ թվում նաև՝ պայմանագրային հիմունքներով շինափայտի և  օրինական վառելափայտի  արդյունաբերությունն իրականացվելու է բացառապես «Հայանտառի» միջոցներով, որն էլ պատասխանատու է լինելու անտառի տնտեսվարման համար:

Նախարարը նշեց, որ անտառի սեփական եկամուտների աճով պայմանավորված՝ կարող են ընդլայնել անտառային կոմիտեի սեփական կարողությունները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել