ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը
19:27 - 27 հունվարի, 2021

ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԶՖԳ փոխտնօրենի հետ քննարկել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրը

Հունվարի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի գլխավորած պատվիրակությանը:
 
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը:
 
Հայկական կողմը նշել է, որ ԶՖԳ-ն Հայաստանի, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարության համար կարևոր գործընկեր է: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:
 
Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ներկա վիճակը և դրա շրջանակում հետագա համագործակցության հնարավորությունները: Միաժամանակ, ընդգծվել է տարբեր ոլորտներում ԶՖԳ-ի կողմից տեխնիկական աջակցության ուղղությամբ հետագա փոխգործակցության ակտիվացման կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել