«Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով
13:45 - 29 հունվարի, 2021

«Հայանտառի» աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով

2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։
 
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ նման որոշումը հնարավոր է դարձել՝
  • ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ.
  • ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս է նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել