armenpress.am: Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ Է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել Է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Կասկածյալները, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ այն պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով:

Կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանցը հայտնաբերվել Է, նրանք գործել են Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում:

Չինաստանի Global Times անգլալեզու թերթը, վկայակոչելով պատվաստանյութերի չինական խոշոր արտադրողին մոտ կանգնած աղբյուրի, հաղորդել Է, որ ֆալսիֆիկատ վաճառողները, օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարարությունից, մտադրվել Էին այն ուղարկել նաեւ արտասահման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: