Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին |1lurer.am|
10:50 - 05 փետրվարի, 2021

Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին |1lurer.am|

1lurer.am:  Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս, գործարար Անտոնիո Մոնտալտոն «Կումայրի» արգելոցի տարածքում ապօրինի շինարարություն է սկսել։ Իտալացի գործարարին պատկանող «Վիլլա Կարս» հյուրանոցի դիմաց գտնվող միահարկ մասնաշենքը, որը գտնվում է Ռուսթավելի 22 հասցեում, դառնում է եռահարկ։ 

Այս օրերին շենքի շինարարական աշխատանքները շարունակվում են։ «Լուրերը» մի քանի գրավոր հարցեր էր ուղարկել Գյումրիի քաղաքապետարան՝ ճշտելու շինարարության իրավական հիմքերը։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից պատասխանել են. «Ռուսթավելի 22 հասցեում գտնվող շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Անտոնիո Դոմենիկո Մոնտալտոյին։ Շինարարական աշխատանքների իրականացման համար չի տրամադրվել համապատասխան թույլտվություն, չկա ճարտարապետահատակագծային առաջադրանք»։ 
 
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ վարչական իրավախախտումն արձանագրվել է, հարուցվել է վարչական վարույթ, Անտոնիո Մոնտալտոն տուգանվել է նախ 200.000  դրամով, ապա 2.5 միլիոն դրամով. «Տուգանքները վճարված են, անձը զգուշացված է աշխատանքների դադարեցման մասով»,- տեղեկացրել են քաղաքապետարանից։ Ապօրինի շինարարության հետևանքով խաթարվել է հուշարձան շենքի ճարտարապետական տեսքը, կոնստրուկտիվ լուծումները։ 
 
Ըստ վարչական ակտի՝ ավանդական դռներ ու պատուհաններ են հանվել, վթարային պատ է քանդվել, կառուցվել է նորը՝ ամրացվելով երկաթբետոնե սյուներով։ 
 
Շարունակությունը՝ 1lurer.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել