Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ
 |armtimes.com|
20:43 - 05 փետրվարի, 2021

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Ինչ-որ բան է վնասվել, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվեն»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան շենք-շինություններ վնասվել են, թե՝ ոչ. «Այս պահին ամենակարեւորը՝ կարծես մարդկային զոհեր չունենք: Առաջնային խնդիրը հիմա հոսանքը վերականգնելն է»:

Հարցին՝ ամբո՞ղջ մարզն է հոսանքազրկվել, մարզպետը պատասխանեց. «Շողակատի եւ Ճամբարակի տարածաշրջանում է»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 5-ին՝ տեղական ժամանակով 19:36-ին գրանցվել է երկրաշարժ՝ Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6  բալ ուժգնությամբ, Երևանում՝ 3 - 4  բալ ուժգնությամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել