Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում իրավիճակը կրկին լարված է. շարունակվում է գործադուլն ու դասադուլը |pastinfo.am|
12:10 - 08 փետրվարի, 2021

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում իրավիճակը կրկին լարված է. շարունակվում է գործադուլն ու դասադուլը |pastinfo.am|

pastinfo.am: Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում այսօր վաղ առավոտից կրկին շարունակվում է գործադուլն ու դասադուլը։ Պահանջը մեկն է ՝ չեն ընդունում  նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանին։ Աշակերտները նշում են, որ իրենց բողոքը ոչ այնքան նորանաշանակ տնօրենի դեմ է, այլ ընդհանրապես տնօրենի փոփոխության։ Ակցիային մասնակցում են նաև դպրոցի ուսուցչական անձնակազմն ու աաշակերտների ծնողները: Նրանք պահանջում են իր պաշտոնում վերականգնել  նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ 

«Նոր տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է:Մեր տնօրենի անհիմն են պաշտոնազրկել»,- ասում են ակցիայի մասնակիցները։ 

Աշակերտները տարբեր գրություններով պաստառներ են փակցնում դպրոցի պատերին: Տնօրենի աշխատասենյակի մոտ հսկում են ոստիկանները՝ թույլ չտալով ուսուցիչներին ներս մտնել:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է այս դպրոցում խաթարվել է ուսումնական գործընթացը։ 

Փետրվարի 4-ին դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը և ուսուցիչները Ոստիկանության Կոտայքի բաժին էին հրավիրվել՝ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի ցուցումով: Մեզ հետ զրույցում պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը հայտնել էր, որ ոստիկանությունում հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտարարելով, որ իր գործողություններում  որևէ  հակաօրինական արարք չկա: Նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ինքնիրավչության, փոխտնօրենին՝ նախարարի հրամանի կատարմանը խոչընդոտելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել