Եվրամիությունն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը
 |tert.am|
12:23 - 09 փետրվարի, 2021

Եվրամիությունն ընդունել է «Սպուտնիկ V»-ի գրանցման հայտը |tert.am|

tert.am: Այսօր Եվրամիությունն ընդունել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման հայտը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈՒՆՀ) պատվաստանյութը ԵՄ-ում գրանցելու համար դիմել էր հունվարի 29-ին:

«ՌՈՒՆՀ-ն  հայտ էր ներկայացրել Եվրոպական դեղերի գործակալությանը (EMA)՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, պատվաստանյութը մշակողները և EMA ներկայացուցիչների միջև նման գիտական խորհրդակցություն անցկացրել էր նաև 2021 թվականի հունվարի 19-ին: 2021 թվականի հունվարի 29-ին մենք դիմել էինք Եվրոպական Միությունում «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար, որից հետո սկսվել է EMA-ին տեղեկատվություն ներկայացնելու գործընթացը: Հիմնադրամը EMA-ից պաշտոնական հաստատում է ստացել, որի համաձայն՝ հայտն արդեն իսկ ընդունվել է», - հայտնել են հիմնադրամից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել