Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|
12:54 - 09 փետրվարի, 2021

Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացրել է իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերն ամբողջ 2020 թվականի ընթացքում`խախտելով միջազգային պատժամիջոցները և վերոնշյալ գործունեությունը ֆինանսավորելով կիբերհաքերների միջոցով գողացված շուրջ 300 միլիոն դոլարով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի համապատասխան զեկույցին:

Անկախ պատժամիջոցների դիտորդական զեկույցում ասվում է, որ պաշտոնական Փհենյանը «արտադրում է փխրուն նյութեր, պահպանում է միջուկային հաստատություններն ու նորացնում իր բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը», միևնույն ժամանակ շարունակում է այդ ծրագրերի համար նյութեր և տեխնոլոգիաներ որոնել դրսում:

Անցյալ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան ռազմական շքերթների ընթացքում ցուցադրել է կարճ հեռահարության, միջին հեռահարության, սուզանավերի կողմից արձակվող և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգեր: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում: Անցյալ ամիս Փհենյանում կայացած ռազմական շքերթի ընթացքում Հյուսիսային Կորեան ցուցադրել է, ինչպես ինքն է անվանում, «աշխարհի ամենահզոր զենքը»:

ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը զեկույցում նշել է, որ դատելով հրթիռի չափից, շատ հավանական է, որ միջուկային սարքը կարող է տեղադրվել երկար, միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների վրա: Չնայած որ 2020 թվականին միջուկային կամ բալիստիկ հրթիռի փորձարկումներ տեղի չեն ունեցել, Փհենյանը հայտարարել է բալիստիկ հրթիռների նոր մարտագլխիկների փորձարկման և արտադրության նախապատրաստման ու մարտավարական միջուկային զենքի մշակման մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել