Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության
 |1lurer.am|
20:58 - 09 փետրվարի, 2021

Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները շահագործումից դուրս կգան. Մարության |1lurer.am|

1lurer.am: Մոտ 250 միկրոավտոբուս, որոնց շահագործման ժամկետը 15 տարուց ավելի է, առաջիկա 3-6 ամսում դուրս են գալու երթուղուց, իսկ մինչև տարեվերջ շահագործումից դուրս են գալու բոլոր միկրոավտոբուսները: Այդ մասին ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել դրանց շահագործման ժամկետը: 

Քաղաքապետը նշեց, որ միկրոավտոբուսները փոխարինվելու են կոմպակտ դասի նոր ավտոբուսներով: Նա հայտնեց, որ կայացել է 100 այդպիսի միկրոավտոբուսի համար մրցույթը, մատակարարումն այս պահին տեղի է ունենում, կավարտվի մինչև մարտի վերջ: 

Մարությանն ասաց, որ ընթացքի մեջ է 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման մրցույթը, մոտ օրերին կհայտարարվի 8.5 մետրանոց ևս 135 ավտոբուսի մրցույթ: Առաջիկայում, ըստ քաղաքապետի, հայտարարվելու է նաև 12 մետրանոց 100 ավտոբուսի մրցույթը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել