Ինչու իշխանությունը արտահերթ ընտրությունների պահանջ չտեսավ. Փաշինյանի պարզաբանումը  |armtimes.com|
19:23 - 10 փետրվարի, 2021

Ինչու իշխանությունը արտահերթ ընտրությունների պահանջ չտեսավ. Փաշինյանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ-ում պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին՝ անդրադարձավ արտահերթ ընտրությունների պահանջ չլինելու վերաբերյալ իշխող խմբակցության հայտարարությանը: 

Բաբաջանյանը հետաքրքրվում էր, թե ինչու փոխվեց իշխանության կարծիքը, այդ ինչ հաշվարկների հիման վրա է պարզվել նման պահանջարկի բացակայությունը:

«Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ եւ ասել ենք, որ այդ օրակարգի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Իսկ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք էլ ասել ենք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շարունակում ենք առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով»,- հայտարարեց Փաշինյանը: 

Բաբաջանյանը նկատեց նաեւ, որ ընտրությունների չկայանալուն զուգահեռ մարգինալ, ծայրահեղ քաղաքական ուժերը, խմբեր ակտիվանում են եւ այդ պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպես է իշխող ուժը ապահովելու երկրում կայունությունը:

Փաշինյանը նշեց, որ իրենք արտահերթ ընտրությունների առաջարկ անում էին որպես հնարավոր հանգուցալուծում, իսկ մի շարք ուժեր այդ ընտրությունների հանգամանքը առաջարկում էին օգտագործել որպես էսկալացիա, ապակայունացնող գործոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել