ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը |armtimes.com|
10:22 - 11 փետրվարի, 2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը |armtimes.com|

armtimes.com։ Ազգային ժողովի քառօրյան շարունակվում է:

Այսօր խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որի հեղինակը կառավարությունն էր։

Նախագծով, հիշեցնենք, նախատեսվում է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային:

Առաջարկվում է  ներդնել պահեստային դատավորի գաղափարը, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել:

Նախատեսվում է նաև ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, վերացնել քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: 

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 կողմ,  2 դեմ 2, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել