ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|
14:00 - 11 փետրվարի, 2021

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը:

«Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ:

Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել:

«ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել