Կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ

 |armenpress.am|
20:36 - 12 փետրվարի, 2021

Կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ |armenpress.am|

armenpress.am: Նոր տիպի կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության նախնական զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ժնևում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը։

«Փորձագետներն այժմ աշխատում են նախնական զեկույցի վրա, որը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին», - նշել է ԱՀԿ-ի ղեկավարը:

Նրա խոսքով ՝ փորձագետների ուղեւորությունը Ուհան չի տվել բոլոր պատասխանները, բայց դրա օգնությամբ ստացվել են տվյալներ, որոնք կմոտեցնեն կորոնավիրուսի ծագումը բացահայտելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել