Ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին ենք հասել. Անահիտ Ավանեսյան
 |shantnews.am|
20:52 - 12 փետրվարի, 2021

Ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին ենք հասել. Անահիտ Ավանեսյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ առողջապահության նախարարությունը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին է հասել: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Գյումրիի բուժհաստատություններ: Նախարարի այցը ճանաչողական էր: Լրագրողների հետ զրոյցում Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և համավարակի հնարավոր երրորդ փուլի մասին:

«Ուրախ ենք, որ հաջողվեց վարակը կառավարելի շրջանակ բերել: Այս պահին որևէ խնդիր չունենք բժշկական օգնություն տրամադրելու ճիշտ ժամանակին, բայց ասել, որ կորոնային հրաժեշտ ենք տվել , դեռ վաղ է, և ընդհանրապես, կանխատեսումներ անել բարդ է:Վարակի ալիքային բնույթը տեսանելի է և կարևոր է, որ հակահամաճարակային կանոններին հետևելը դեռ պարտադիր է: Պետք է զգույշ լինել, զգոն լինել, զգոնությունը պահել: Պատվաստումների հետ կապված ասեմ՝  մի քանի հարթակներով բանակցություններ ենք վարում: Արդեն իսկ վերջնական փուլին ենք հասել ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի ձեռք բերման հարցում: Փոքր խմբաքանակ՝ որպես նվեր, արդեն բերվել է: Ավելի մեծ խմբաքանակին սպասում ենք մոտ ժամանակներում: Պատվաստվողներ եղել են Հայաստանում:Կողմնակի որևէ ազդեցություն չի գրանցվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Առողջապահության նախարարի խոսքով՝ պատվաստումների առաջին փուլում կընդգրկվեն ռիսկի խմբերը և խնամքի կենտրոններում ապրող տարեցները: Ըստ նրա պատվաստումները կլինեն կամավոր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել