Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին |tert.am|
12:32 - 14 փետրվարի, 2021

Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ իր պրոյեկտը լինելու մասին |tert.am|

tert.am: Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը՝ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:

Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:

Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել