Հանրապետության ջրամբարներում կուտակված են ջրի բավականաչափ պաշարներ
19:22 - 16 փետրվարի, 2021

Հանրապետության ջրամբարներում կուտակված են ջրի բավականաչափ պաշարներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է հանրապետության ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ: Ըստ նախարարության, ջրամբարներում կուտակված են ջրի բավականաչափ պաշարներ։

Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն.մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից:

Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին:

Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել