«Առավոտ». Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին․ Արման Եղոյան |tert.am|
12:10 - 17 փետրվարի, 2021

«Առավոտ». Փաշինյանը, «իմ կետից եմ սկսում» ասելով, նկատի ուներ ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ ՀՀ ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին․ Արման Եղոյան |tert.am|

tert.am: «Աբսուրդ է իր ասածը և իրա­կանության հետ որևէ աղերս չունի: Հակաղարաբաղյան շարժման իմաստը ո՞րն էր, որ ի՞նչ: Որ Ղարաբաղի համար վա՞տ լինի, իմաս­տը ես այդտեղ չեմ տեսնում: Եթե Ար­ցախի համար վատ է, Հայաստանի հա­մար էլ է վատ»,- «Առավոտի» հետ զրույ­ցում «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն այսպես պատասխանեց Սերժ Սարգսյանի հայ­տարարությանը, որ «այն, ինչ տեղի ու­նեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, ոչ մի­այն հակաղարաբաղյան, այլ ղարաբաղցիների դեմ»:

․․․Հարցին՝ երկրորդ և երրորդ նախա­գահներն ակտիվացել են, դուք հնարա­վորություն տեսնո՞ւմ եք, որ նրանք վե­րադառնան իշխանության՝ հաշվի առնելով ձեր իշխանության թույլ տված սխալները, բացթողումները՝ Արման Եղոյանը պատասխանվեց. «Չգիտեմ, մարդիկ ոնց կուզեն... իմ անձնական շփումներն ասում են նրա մասին, որ հիմա նման հնարավորություն չկա: Բայց ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի: Ես չեմ ուզենա իմ անձնական շփումների հիման վրա եզրակացություն անել, լուրջ հետազոտություն է պետք: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ մեր ժողո­վուրդը կարողանում է թացը չորից տարբերել: Եթե այստեղ հարցն ուղղա­կի քավության նոխազ գտնելն է, պրոբլեմ չի, եկեք քավության նոխազ գտ­նենք, բայց դա մեր հարցերը չի լուծելու։ Պետք է պատճառները նայել ու խոր վերլուծել։ Իսկ այդ պատճառները այս 2,5 տարվա ընթացքում չի, որ առաջացել են, ո՛չ պատերազմի նախադրյալները, ո՛չ էլ պարտության նա­խադրյալները: Թե չէ այնպես ստաց­վեց, որ այս 2,5 տարում ամեն ինչ թա՞րս գնաց, այդպես չի կարող լի­նել»:

Երբ հարցրինք, բա ի՞նչն է «դուզ» գնացել, դուք էլի նախկիններին եք մե­ղադրում, բայց մենք գիտենք՝ ով է գե­րագույն հրամանատարը եղել պատե­րազմի ժամանակ, իր պատասխանատ­վությունը պիտի՞ կրի, թե չէ, Եղոյանը պատասխանեց, որ հարցը մեղքի չա­փի մեջ է. «Կարելի է մեղքը բաժանել մասերի»: Իսկ թե ում է հասնում մեղքի առյուծի բաժինը՝ Եղոյանը երկար մտա­ծելուց հետո պատասխանեց. «Առյուծի բաժինն ընկնում է այն ուժերին, որոնք անկեղծ չեն ներկայացրել Արցախի հիմնախնդրի կարգավորման պրոցեսը մարդկանց: Եթե Սերժ Սարգսյանը երեկվա նույն հարցազրույցն ունենար Կազանից առաջ, Կազանից հետո, բա­ցատրեր մարդկանց... Որ ասում են՝ ոչմիթիզականություն, դա մե՞նք ենք գեներացրել, կարո՞ղ է ես եմ գեներացրել»: Ինչ վերաբերում է պատերազմ թույլ տալուն՝ Եղոյանն այսպիսի հակափաստարկ բերեց. «Սիրիայի պատե­րազմի համար կարո՞ղ է Սիրիայի ղեկավարությունն է մեղավոր, Իրաքի պա­տերազմի համար էլ Իրաքի՞ ղեկավարությունը, Լիբիայինն էլ՝ Լիբիայի՞նը, հի­մա կարո՞ղ է Կիպրոսի...:

Պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ գործիքներով, դա մի օրում չի սկսվում: Միշտ չի, որ պատերազմից խուսափել հնարավոր է, պատերազմը կարելի է հետաձգել: Այ եթե դուք հիմա հարցնեք՝ իսկ չէի՞ք կարող հետաձգել, դուք էլ հետաձգեիք: Կարող էինք՝ ինչ-որ գին էլի վճարելով դրա դիմաց՝ նշա­ձողն անընդհատ իջեցնելով այն ստա­նալիքի, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը»:

Հարցին՝ իսկ ինչու էիք իջեցնում նշաձողը, իր զրոյական կետից է սկսել Փաշինյանը բանակցությունը, թող բարձր նշաձողից սկսեր՝ Եղոյանը պա­տասխանեց. «Ոչ թե զրոյական կետից, այլ ասել է՝ իմ կետից եմ սկսում: Իմ կետ ասելով՝ ինքը նկատի ունի ոչ թե բանակցային սեղանին դրված թուղթը, այլ Հայաստանի ղեկավարի վերաբերմունքը այդ թղթին: Այդ թուղթը չի փոխվում, չէ՞, մնում է նույնը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել