«Ուկրաինան ՌԴ-ի համար ոչ բարեկամ պետություն է, որը վերածվել է արևմտյան երկրների նախագծի». Պեսկով
 |tert.am|
14:28 - 18 փետրվարի, 2021

«Ուկրաինան ՌԴ-ի համար ոչ բարեկամ պետություն է, որը վերածվել է արևմտյան երկրների նախագծի». Պեսկով |tert.am|

tert.am: Ուկրաինան Ռուսաստանի համար ոչ բարեկամ պետություն է, որը վերածվել է արևմտյան երկրների նախագծի: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, որը մեզ բարեկամ չէ: Մենք նման եզրահանգման ենք գալիս` դատելով այն հակառուսական գործողություններից, որոնք անընդհատ գերիշխում են ուկրաինական ղեկավարության քաղաքականությունում»,-ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով` Ուկրաինան, այն պահից ի վեր, երբ այնտեղ մի շարք արևմտյան երկրների թողտվության պայմաններում ուժային հեղաշրջում է տեղի ունեցել, վերածվել է այդ նույն արևմտյան երկրների նախագծի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել