Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170234 դեպք, մեկ օրում գրանցվել է 223 նոր դեպք
11:08 - 20 փետրվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170234 դեպք, մեկ օրում գրանցվել է 223 նոր դեպք

Փետրվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 799 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել