Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը |armenpress.am|
12:37 - 20 փետրվարի, 2021

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«ԿովիՎակ»-ի առաջին 120 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին:

Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական հաջող է ընթանում:

Նա նկատել է, որ նոր պատվաստանյութի արտադրությունը չպետք է նվազեցնի մյուս երկուսի արտադրման տեմպերը:

Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված մյուս երկու պատվաստանյութերն են «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել