«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է
15:47 - 20 փետրվարի, 2021

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է․

«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել