«Gagik Soghomonyan» օգտատիրոջ վերաբերյալ քրգործով կալանավորվեց Արամ Սարգսյանը
16:07 - 21 փետրվարի, 2021

«Gagik Soghomonyan» օգտատիրոջ վերաբերյալ քրգործով կալանավորվեց Արամ Սարգսյանը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Gagik Soghomonyan» օգտատիրոջ  վերաբերյալ հարուցված քրեական գործով ձերբակալված Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Այս գիշեր՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանը որոշում կայացրեց կալանավորելու իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանին։

Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն որ՝

-պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին,

-պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ։

Ողջ պատասխանատվությամբ կարող եմ ասել՝ դատավորը խորհրդակցական գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։

Սակայն այժմ պաշտպանյալս, ով ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Թե ինչու այդպես եղավ՝ կպարզենք։

Կպարզենք նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Մի բան ևս. պաշտպանյալս երբևէ չի զբաղվել հասարակական, քաղաքական գործունեությամբ և նրա տեղում կարող են հայտնվել շատ-շատերը»,- գրել է Բենիկ Գալստյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել