Արա Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց. պաշտպան |tert.am|
09:15 - 22 փետրվարի, 2021

Արա Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեց. պաշտպան |tert.am|

tert.am: Դատարանը Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը (2 ամսով)։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպանը։ Նա նաև նշեց, որ Արա Սաղաթելյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։

Հարցին՝ արդյոք խափանման միջոցի ընտրությունը բողոքարկվելու է, պաշտպանը տվեց դրական պատասխան։

 Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և քաղաքացի Արամ Սարգսյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել