Հայաստանը բարեփոխումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, օպտիմալացնում է բանակի քանակական կազմը, անցնում զենքի և ռազմական տեխնիկայի նոր համակարգերի։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։

«Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ միայն պլանավորվում են, այլև արդեն տեղի են ունենում, ընդ որում, գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները»,- ասել է նախարարը։ 

Նրա խոսքով՝ հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, ռադիո-էլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության ու անօդաչու ինքնաթիռների, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի