Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, ԱԱԾ-ն պետք է Սերժ Սարգսյանին հրավիրի բացատրություն տալու |azatutyun.am|
17:08 - 22 փետրվարի, 2021

Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, ԱԱԾ-ն պետք է Սերժ Սարգսյանին հրավիրի բացատրություն տալու |azatutyun.am|

azatutyun.am: Պատերազմի օրերին բանակը թալանելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարություններից հետո Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) պետք է Սարգսյանին հրավիրի՝ բացատրություն տալու, ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանն ընդգծեց, եթե Սերժ Սարգսյանն այլ տեղեկություններ ունի, այդտեղ կա հանցակազմ, դրան անմիջապես պետք է քրեական գործերը հետևեն։

-Երրորդ նախագահն ասում է, որ իր դեմ այդ մեղադրանքները թալանի մասին բոլորովին արդարացված չեն, և ասում է, որ ճիշտ հակառակը՝ թալանը եղել է մինչև պատերազմը և պատերազմից հետո։ Նա վկայաբերում է այդ 600 դոլարով զրահաբաճկոնի գնումը։ Այդ զրահաբաճկոններից որևէ տեղեկություններ ունե՞ք Դուք։

Անդրանիկ Քոչարյան․ - Ես կարող եմ ասել հետևյալը՝ Սերժ Սարգսյանը երբ որ խոսում է շ բաճկոններից, լավ կլիներ մանրամասներ, թե ի՞նչ թեմայի մասին է խոսքը գնում։ Ի վերջո, եթե այդ բաճկոններն ինչ-որ մեկը ձեռք է բերել, երևի ինչ-որ մեխանիզմով են ձեռք բերել, ի՞նչ գնումների մասին է խոսքը։ Եթե ասում է՝ «Պաշտպանության նախարարության կողմից չեն իրականացվել գնումները», ապա, բնականաբար, պատասխան ծառայությունները, կառույցները կուսումնասիրեն և դրա պատասխանները կտան։ Եթե գնման մեջ շեղումներ են եղել, կամ չարաշահումներ են եղել, մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան, եթե կան այդպիսինները։ Բայց, էլի եմ ասում, հեշտ է ասելը, լավ է, որ ասվում է, և այդպիսի ինֆորմացիա կա, որ բաճկոններ են գնվել, բայց երևի այդ բաճկոնները գնվել են բանակի համար չէ՞ և դրանք պետք է մուտք արվեին բանակի իրային պահեստ, և այնտեղ շատ հստակ կարելիէ նայել՝ ով է գնել, ինչ գնով է գնել, ում փողերով է գնել։ Այնքան մարդիկ կային, որ էս պատերազմի ընթացքում սեփական միջոցներով էին ինչ-որ բաներ առնում։ Մեր ժողովուրդը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին գումարներ էին տալիս որպեսզի հոգային թե՛ զինծառայողների կարիքները, խնդիրները, թե՛ բանակի կարիքների հետ կապված խնդիրներ, թե՛ գնումներ էին անում աշխարհով մեկ․․․ ում մտքով, ինչ անցնի՝ պետք ա, պետք չի, առնում էին և ուղարկում էին։ Դրա մեջ ինչ ասես կար՝ սկսած բանակի առողջապահական համակարգին միտված խնդիրներ, բանակի սպառազինության հետ կապված խնդիրներ․․․ ամեն մարդ ինչ-որ բան ուզեցել ա անի, լավ կլիներ, որ ամբողջացված լիներ հենց բանակի խողովակներով, ոչ թե լավ կլիներ, դա առաջինը պետք ա լիներ բանակի հենց պահանջներին համահունչ։ Եթե պարոն Սարգսյանի մոտ կա այլ տեղեկատվություն, միանգամից պետք է Ազգային անվտանգության ծառայությունը հրավիրի պարոն Սարգսյանին և այդ տեղեկատվությունը ստանա, կամ բացատրություն վերցնի, որովհետև եթե այդտեղ կա հանցակազմ, դրան անմիջապես պետք է քրեական գործերը հետևեն, և ով ուզում է լինի, եթե այդտեղ պատերազմից մարդիկ եղել են, որոնք օգտվել են, նրանք պետք է պատժվեն, բայց եթե հանկարծ դա չհամապատասխանի իրականությանը, էստեղ մենք հայտնվում ենք մեկ այլ իրողության մեջ՝ այն, ինչ-որ առավոտից իրիկուն մենք մեր երկրի ներսում դավաճաններ և խարդավանքներ փնտրելով թուլացնում ենք մեր պետական ինստիտուտներն, առաջին հերթին զինված ուժերի նկատմամբ կասկածը, պետական կառավարման նկատմամբ կասկածը, կասկածի խորացում։ Վերջին հաշվով տեսնում եք, թե այս ֆեյքային պատերազմներն ինչ նպատակ են հետապնդում։ Եվ այսօր ամենապահանջարկ ունեցող և վճարվող ապրանքը, դա սուտ տեղակատվություն տարածելն է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել