Կառավարությանն առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը․ Մարուքյան
19:27 - 22 փետրվարի, 2021

Կառավարությանն առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը․ Մարուքյան

Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է, որ չունեն բազմաթիվ ամուսնական զույգեր։

Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմագրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններվ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»,- գրել է նա։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել