Թուրքիան դրական կգնահատի ՀՀ-ի յուրաքանչյուր քայլը խաղաղության հաստատման ուղղությամբ. Չավուշօղլու
 |24news.am|
21:25 - 22 փետրվարի, 2021

Թուրքիան դրական կգնահատի ՀՀ-ի յուրաքանչյուր քայլը խաղաղության հաստատման ուղղությամբ. Չավուշօղլու |24news.am|

24news.am: Թուրքիան դրականորեն կգնահատի Հայաստանի յուրաքանչյուր քայլը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, մարդու իրավունքների ՄԱԿ-ի խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում խաղաղարար նախաձեռնություններին: Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես քայլեր կձեռնարկի աշխարհի գործընկեր դառնալու ճանապարհին: Թուրքիան դրականորեն կպատասխանի յուրաքանչյուր դրական քայլի, որ Հայաստանը կանի»,- նշել է Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել