Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք
11:10 - 23 փետրվարի, 2021

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

Փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել