factor.am: Վրաստանի խորհրդարանը 89 «կողմ» և երկու «դեմ» ձայներով վստահություն հայտնեց Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած նախարարների կաբինետի նոր կազմին։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։

Նոր նախարարների կաբինետին վստահություն հայտնելուն զուգահեռ՝ Վրաստանի խորհրդարանը նաև վստահություն հայտնեց կառավարության ծրագրին՝ «Եվրոպական պետություն կառուցելու համար»: Ղարիբաշվիլիի ներկայացրած ծրագրի հիմնական առաջնահերթությունները տնտեսական ճգնաժամի լուծումն է, առողջապահական և պետական ​​հաստատությունների հզորացումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հրաժարական էր ներկայացրել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:  Վարչապետի հրաժարականից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը այդ պաշտոնին առաջադրել էր երկրի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: