Վրաստանը ժողովրդավարությունից հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ |armenpress.am|
13:16 - 23 փետրվարի, 2021

Վրաստանը ժողովրդավարությունից հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ՝ ձերբակալելով պատգամավոր Նիկա Մելիային՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, կուսակցություն, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Այդ  մասին ասված Է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանության՝ փետրվարի 23-ին տարածված հայտարարության մեջ:

«ԱՄՆ-ի դեսպանությունը չափազանց անհանգստացած Է առավոտյան գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին գրասենյակում ձերբակալելու՝ կառավարության որոշումից: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության՝ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային գործըկերների կոչերն անտեսվեցին: Մենք անհանգստացած ենք այն հռետորաբանությունից, որն օգտագործում են իշխանությունները, որոնք երկպառակություն են առաջացնում: (…) Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ուժեղ ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել