Արցախի դպրոցներից 110-ը վերսկսել է աշխատանքը, 18699 երեխա հաճախում է դպրոց |hetq.am|
15:12 - 23 փետրվարի, 2021

Արցախի դպրոցներից 110-ը վերսկսել է աշխատանքը, 18699 երեխա հաճախում է դպրոց |hetq.am|

hetq.am: Արցախի դպրոցներում եւ նախակրթարաններում աշխատանքն իրականացվում է բնականոն հունով։ Այս մասին  հայտնեց Արցախի Կրթության գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Արցախի դպրոցներ են վերադարձել 24 հազար աշակերտներից 18699-ը (փետրվարի 23-ի տվյալներով ) մնացած մասն ուսումը շարունակում է Հայաստանի տարբեր դպրոցներում։

Նախարարի խոսքով՝ դպրոցներից մի քանիսն աշխատում են երկու հերթով։ Արցախում գործում է 110 դպրոց, որոնցից 3-ը մասնավոր և 35 մանկապարտեզ, մինչև պատերազմը գործել է 220 դպրոց և 52 մանկապարտեզ։

Սեպտեմբերին սկսված պատերազմի հետեւանքով կրթական համակարգը ոչ միայն նյութական վնասներ է կրել, այլեւ զոհվել է 28 ուսուցիչ, մեկը անհայտ կորած է, իսկ մի հոգի էլ գերեվարվել է հակառակորդի կողմից։ «Մեծ թիվ են կազմում նաեւ այն ուսուցիչների ընտանիքիները, որտեղ կան զոհվածներ։ Համակարգում կա ընդհանուր ռեաբիլիտացիայի խնդիր, քանի որ դեռեւս շոկային փուլում ենք», - նշեց նախարարը՝ հավելելով, որ մարտի մեկից Արցախի դպրոցներում եւ նախակրթարաններում սկսվելու են հոգեբանական աշխատանքներ երեխաների հետ։ Ծրագրով նախատեսվում է, որ նախնական փուլում հոգեբանների հետ կաշխատեն ուսուցիչներն ու դաստիարակները, ապա աշխատանքներ կսկսեն տարվել աշակերտների հետ։ Կընդգրկվեն Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Ստեփանակերտի տարրական դպրոցի ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակները եւ տեղահանված ավագ դպրոցների աշակերտները։

Մյուս կարեւոր հարցը ուսուցիչներին աշխատանքով ապահովելն է։ Արցախում աշխատող 4587 ուսուցիչներից 1634-ը պատերազմի հետևանքով կորցրել է աշխատանքը, նրանցից 58-ին նախարարությունը տեղավորել է Արցախի տարբեր դպրոցներում։ Հայաստանում եւս կան Արցախից եկած ուսուցիչներ, որոնք աշխատանք են գտել։ 

Շարունակությունը՝  hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել