Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նոր մանրամասներ
16:19 - 23 փետրվարի, 2021

Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուները եղել են օտարերկրյա քաղաքացիներ. Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նոր մանրամասներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել հայկական գրանցմամբ օդանավի առևանգման մասին լուրերի վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև.

«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:  Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել