Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդերը» չի աշխատել, վկայում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին․ ՌԴ Պետդումայի պատգամավոր
12:58 - 24 փետրվարի, 2021

Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդերը» չի աշխատել, վկայում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին․ ՌԴ Պետդումայի պատգամավոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Իսկանդեր» բալիստիկ հրթիռները չեն աշխատել, վկայում է առնվազն նրա ոչ կոմպետենտ լինելու մասին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի ու Սիրիայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրիյ Սաբլինը։ 

«Մարդիկ, որոնք ավելի կոմպետենտ են պատերազմի ու խաղաղության հարցերում, գիտեն, որ սա լավագույն ունիվերսալ օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է, 21-րդ դարի զենք է։ «Իսկանդերն» ապացուցել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում»,- ասել է Սաբլինը։

Հիշեցնենք, որ 1in.am-ին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը «զարմացած է, թե պատերազմի երրորդ կամ չորրորդ օրը իսկանդերը ինչու չի կրակել»։ 

«Իսկ գուցե պատասխանեն, թե ինչու կրակած իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով, օրինակ»,- ասել էր վարչապետը։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել