Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|
17:12 - 24 փետրվարի, 2021

Առաջարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին թույլատրել զենք կրել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում են փոփոխություններ «Զենքի մասին» օրենքում` հնարավորություն ընձեռելով սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կրել:

Օրենքում առաջարկվում է ամրագրել, որ ի թիվս այլ սուբյեկտների, ակոսափող որսորդական հրազեն կարող է ձեռք բերել Հայաստանի Հանրապետության սահամանամերձ համայնքներում (բնակավայրերում) հաշվառված և փաստացի բնակվող անձը: Նշվում է նաև, որ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք վերապահող մասնագիտությունների և սահմանամերձ համայնքների (բնակավայրերի) ցանկը սահմանում է կառավարությունը:

Նախագծի հիմնավորման համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ, այդ փաստով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն, որպեսզի «Զենքի մասին» օրենքում փոփոխություն լինի, և ակոսափող որսորդական հրազեն կրելու իրավունքի ձեռքբերումը Կառավարության որոշմամբ սահմանված որոշ սահամանամերձ բնակավայրերում հաշվառված և փաստացի բնակվող քաղաքացիների համար կիրականացվի պարզեցված կերպով:

Նշվում է, որ նման առաջարկով հանդես են եկել նաև սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչներ՝ հիմնավորելով, որ այն անվտանգության լրացուցիչ երաշխիք է, որը կբարձրացնի անվտանգության և վստահություն զգացումը:

Սույն օրենքի նախագծի առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում կբարձրանա սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը եւ ապահովության զգացումը:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել