Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում․ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան
13:29 - 25 փետրվարի, 2021

Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում․ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսուքյաԱրման Թաթոյան իր էջում գրում է․
 
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:

Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել