Ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների
14:54 - 25 փետրվարի, 2021

Ոստիկանությունը հորդորում է պահպանել հասարակական կարգը, չտրվել սադրանքների

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել հորդորելով պահպանել հասարակական կարգը: ՀՀ ոստիկանության հայտարարությունը. 

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել