Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին
15:18 - 25 փետրվարի, 2021

Նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն․ Ալեն Սիմոնյանը՝ ԳՇ հայտարարության մասին

Շատ բացասական եմ մեկնաբանում այսօրվա ԳՇ հայտարարությունը․ նրանք լավ չեն սովորել Վազգեն Սարգսյանի այն ասածները, որ զինվորականները քաղաքականության մեջ չպետք է խառնվեն։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Այն զինվորականներին, որանք հավատարիմ են մնացել ՀՀ–ին, Արցախին, Արցախի եւ ՀՀ–ի ժողովուրդներն, ՀՀ պատմությանը, Վազգեն Սարգսյանի պատվիրաններին, կոչ եմ անում սթափվել, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ունի ընտրված իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սա իրենց ականջներին պետք է օղ անեն բոլոր այն մարդիկ, ովքեր մի բան ասում են, ՀՀ–ն ունի իր ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա։

Սիմոնյանը բացառեց, որ բանակը ներգրավվի այս գործընթացներին, քանի որ «բանակում էլ մեր երեխաներն են»։

«Ես չեմ կարող ասել՝ կլինեն քաղաքացիական բախումներ ընդդիմության հետ թե ոչ, քանի որ հենց նոր տեսանք, որ նրանք իրենց բավականին լկտի են պահում, ինչպես լկտի պահում էին ազատության լրագրողների հետ ընդամենը 2 օր առաջ, ես հույս ունեմ որ գիտակցությունը այնուամենայնիվ կգերակայի։ Կարծում եմ՝ ԳՇ հայտարարոթյունը ռազմական հեղաշրջման փորձ էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ ինքը չի կարող ասել, թե ԳՇ պետի եւ պետի տեղակալի պաշտոնից ազատումները ինչի հետ են կապված, քանի որ չի մասնակցել որոշման ընդունմանը։

«Այն կարող է կապված լինել յուրաքանչյուր բանի հետ, ինչպես նաեւ այն բանի հետ, որ բանակում մենք պետք  է շատ հարցերի պատասխաններ գտնենք»,- եզրափակեց նա։

Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել